ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզի քսանմեկ բնակիչ վիրավորվել է երեկ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով, նրանցից 2–ի վիճակը ծանր է, հայտարարել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հոկտեմբերի 23-ին մարզպետը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բելգորոդի ավտոբուսի կանգառի վրա։
«Երեկ Բելգորոդի մարզի համար դժվար օր էր։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է քսանմեկ քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեք երեխա։ Բելգորոդի ավտոբուսի կանգառի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վիրավորված երկու երիտասարդ կանայք ծանր վիճակում են։ Բժիշկներն անում են ամեն ինչ՝ նրանց կյանքը փրկելու համար։ Անհրաժեշտության դեպքում մենք նրանց կուղարկենք Մոսկվա», - Telegram-ում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։