ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր լսել են տուժողների վկայություներ։
Սակայն նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ 82 տուժողներ դատարան են ներկայացրել միջնորդություն՝ նշելով, որ չեն կարողանա մասնակցել դատավարությանը և խնդրել են, որ նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները քննարկվեն դատավարության ընթացքում։
«Դատավարություն» Բաքվում
© Photo
Տուժողների ցուցմունքերը եղել են 1988-ից մինչև 44-օրյա պատերազմի մասին։
Դատական նիստը կշարունակվի վաղը։
«Դատավարություն» Բաքվում
© Photo
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
«Դատավարություն» Բաքվում
© Photo