Հրդեհ երևանյան շենքերից մեկում. հյուրասենյակում դի է հայտնաբերվել

Հրդեհը մարելու համար 2 մարտական հաշվարկ է ներգրավվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի 2–րդ հարկում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 14։22-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել բնակարանի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։14-ին։ Մասամբ այրվել է բազմոց և սեղան»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են քաղաքացու դի։