ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։
«Ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ավետյանը ծնվել էր 1995 թվականի սեպտեմբերի 18-ին: 2022 թվականից Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավարն էր:
Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:
Արմեն Ավետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին։