Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. եղանակի տեսություն

Չինարի գյուղը. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ին երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 20–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։