Գյումրու համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է. տեսանյութ

Քաղաքապետարանի մոտ հավաքվել են Գյումրու համայնքապետի աջակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկանական մեծ թվով ուժեր են բերվել, որոնք փորձում են փակել ճանապարհը։
Ըստ լուրերի` ուժայինները փորձում են բերման ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Նրա աջակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ թույլ չտալու, որ Ղուկասյանին տանեն։
Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, որ ոստիկանների և քաղաքացիների միջև լեզվակռիվ ու հրմշտոց է։ Ըստ տեղեկությունների՝ Ղուկասյանին մեկուսացրել են իր աշխատասենյակում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում։
Ինչպես են ուժայինները ներխուժել Գյումրու համայնքապետարան. տեսանյութ