Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Չեմ կարծում, թե դա տեղի կունենա․ Թրամփը՝ հակամարտությունում Կիևի հնարավոր հաղթանակի մասին

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում շատերը ստիպված կլինեն «մեծ գին վճարել»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հաղթելու հնարավորությանը, թեև լիովին չի բացառում նման սցենարը: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Նրանք դեռ կարող են հաղթել։ Ես չեմ կարծում, թե դա տեղի կունենա, բայց նրանք կարող են», - ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում շատերը ստիպված կլինեն «մեծ գին վճարել»:
«Մենք փորձում ենք համաձայնության հասնել։ Եթե այն ձեռք բերվի, հիանալի է։ Եթե ոչ, շատերը մեծ գին կվճարեն», - ասել է Թրամփը։
Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե այդ դեպքում հատկապես ում կանդրադառնան իր նշած հետևանքները:
Հիշեցնենք` Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Նախագահները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Երկու առաջնորդներն էլ հանդիպումը դրական են որակել։ Ռուսաստանի նախագահը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հնարավորության մասին և ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի:
Զրույցը շատ անկեղծ և բովանդակալից էր. Պուտինը՝ Թրամփի հետ բանակցությունների մասին