«Անթույլատրելի հանդգնություն է»․Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիայի կուրս է սկսել

Մարգարիտա Սիմոնյան
Սեպտեմբերին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ քաղցկեղի դեմ բուժում է ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը այսօրվանից սկսում է քիմիաթերապիայի կուրս ստանալ: Նա այդ մասին գրել է «Маргарита Симоньян из дома» տելեգրամյան ալիքում։
Սեպտեմբերին Սիմոնյանը հայտնել էր, որ քաղցկեղի դեմ բուժում է անցնում։

«Այսօր սկսվում է իմ քիմիաթերապիան։ Թե ինչպես կզգամ ինձ և երբ կկարողանամ վերադառնալ ձեզ մոտ և եթեր, անկանխատեսելի է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են և բարին են մաղթում: Ես միայն ուզում եմ խնդրել՝ մի գրեք՝ «ամեն ինչ լավ կլինի»: Երբ Տիգրանը (Քեոսայան. խմբ.) հիվանդ էր, ինձ օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամ էին գրում, և ամեն անգամ սիրտս դողում էր։ Քանի որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հաճո է Տիրոջը: Ամեն ինչ անպայման լավ է լինելու պնդումը, ինձ թվում է, Աստծո նկատմամբ անթույլատրելի հանդգնություն է։ Ես ընդունում եմ նրա կամքը», - գրել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ միշտ շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր աղոթում են և բարին մաղթում իր ընտանիքին։ Սիմոնյանը բարին է մաղթել նաև նրանց, «որոնք ծաղրում են և չարն են ցանկանում:
«Տերն ինքն է որոշում, թե ում, երբ և ինչու կտանի իր մոր։ Ես բուժվում եմ և նախապես համակերպվում ցանկացած ելքի», - հավելել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում հայտնել էր, որ իր մոտ սարսափելի և ծանր հիվանդություն է ախտորոշվել:
Մարգարիտա Սիմոնյանին վիրահատել են