Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում տեղային հրադադար է հայտարարվել․ ՄԱԳԱՏԷ

Գործակալությունում նշել են, որ երկու կողմերն էլ կառուցողական կերպով համագործակցել են ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ վերանորոգման համալիր ծրագրի իրականացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում տեղային հրադադար է հայտարարվել արտաքին էներգամատակարարման վնասված գծերի վերանորոգման համար։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Սեպտեմբերի 23-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրամատակարարումն անջատվել էր Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների պատճառով, դրա հետևանքով անջատվել էր «Դնեպրովսկայա» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը:
«Չորսշաբաթյա անջատումից հետո սկսվել են ատոմակայանի արտաքին էներգամատակարարման վնասված գծերի վերանորոգման աշխատանքները։ Հրադադարի լոկալ գոտիների հաստատումը թույլ է տվել շարունակել աշխատանքները»,– ասել է նա։
ՄԱԳԱՏԷ–ն նշում է, որ արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի միջուկային անվտանգության համար:
ՀՕՊ–ն այս գիշեր ավելի քան 40 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
«Երկու կողմերը կառուցողական համագործակցել են ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ վերանորոգման համալիր ծրագրի իրականացման համար», -հավելել է գործակալությունը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները տեղյակ են Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին