Մի քանի օր տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կդիտվի 21–23, երեկոյան` 13–15 աստիճան տաքություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5մ/վ աագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին հնարավոր է կարճատև անձրև։
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կդիտվի 21–23, երեկոյան` 13–15 աստիճան տաքություն։
Տաք հոկտեմբերը կշարունակվի. Գագիկ Սուրենյան