ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։
«Կիրառվի այլընտրանքային խափանման միջոց»,– ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտորը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։