ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվում ` ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։
Երթն առաջնորդում են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները` կինը, զավակները և եղբայրը։ Մասնակիցներն ազատագրական երգերի ներքո կանցնեն Մաշտոցի պողոտայով, ապա Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով և Նալբանդյան փողոցով կհասնեն ԱԱԾ շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
«Մեր ձևով» շարժման անդամները հավաքվածներին կոչ արեցին ուշադիր լինել ու հեռու մնալ հնարավոր, ներդրված սադրողներից կամ նրանց մասին տեղեկացնեն ոստիկանության աշխատակիցներին։