Առաջիկա ժամերին մագնիսական փոթորիկներ են սպասվում

Անցած օրվա ընթացքում բռնկումների ակտիվությունը աճել է, բայց առանց Երկրի համար ռիսկերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Առաջիկա ժամերին սպասվում է մագնիսական փոթորիկների սկիզբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում գեոմագնիսական իրադրությունը թույլ գրգռված է եղել, իսկ բռնկվումների ակտիվությունը՝ բարձր, բայց առանց Երկրի համար ռիսկերի:
Արեգակի վրա մեծ խոռոչ է առաջացել