Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը։ Հոկտեմբերի 18-ի գիշերը լավայի շատրվանները ռեկորդային բարձրության են հասել՝ ավելի քան 450 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Hawaii News»-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Կիլաուեան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, գտնվում է ծովի մակերևույթից 1243 մետր բարձրության վրա։
Տեղի ավանդական հավատալիքներում այն համարվում է Պելեի՝ հրաբուխների հավայան աստվածուհու բնակավայրը: