ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: