ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան պատրաստ է ապահովել ռուս-ամերիկյան բանակցությունների անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։
«Իհարկե, մենք այստեղ՝ Բուդապեշտում, պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ԱՄՆ և ՌԴ նախագահները կարողանան բանակցել անվտանգ և հանգիստ միջավայրում։ Հունգարիան Եվրոպայի ամենաապահով երկիրն է և աշխարհի ամենաապահով երկրներից մեկը», – ասել է Սիյարտոն։
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին հանդիպեցին Ալյասկայում և քննարկեցին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ դրական որակեցին բանակցությունները։