Հռոմի մոտակայքում իտալացի հետաքննող լրագրողի մեքենա է պայթեցվել. կադրեր

Լրագրողը հայտարարել է, որ նախկինում բազմիցս սպառնալիքներ է ստացել։
Sputnik
Հոկտեմբերի 16–ին պայթեցվել է իր հետաքննչական գործունեությամբ հայտնի իտալացի հեռուստալրագրող Սիգֆրիդո Ռանուչիի մեքենան։ Այս մասին ասվում է «Rai 3» հեռուստաալիքով հեռարձակվող նրա «Report» հաղորդման շրջանակում։
«Report»-ի լրագրող և հաղորդավար Սիգֆրիդո Ռանուչիի մեքենայի տակ ռումբ է տեղադրվել։ Մեքենան պայթել է՝ վնասելով նաև ընտանիքին պատկանող մյուս մեքենան և հարևան տունը», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16–ի երեկոյան Հռոմի հարավային արվարձաններից մեկում։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև Ռանուչիի դստեր մեքենան։
Լրագրողը «Rainews24» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ մասնագետները տեղադրված պայթուցիկի քաշը մեկ կիլոգրամ են գնահատում։
Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ
«Մեքենաները գրեթե ոչնչացվել են։ Պայթյունից 20 րոպե առաջ ես արդեն տանն եմ եղել։ Այն շատ ուժեղ էր, բայց վախից բացի, ամեն ինչ կարգին է», – հայտարարել է Սիգֆրիդոն։
«Rai» պետական ​​հեռուստաընկերությունում աշխատող լրագրողի խոսքով՝ նախկինում ինքը բազմիցս սպառնալիքներ է ստացել։