Չինաստանի Չանչուն քաղաքում ներկայացվել է մշակութային զբոսաշրջային«Hydrogen Spring» գնացքը, որն աշխատում է ջրածնային վառելիքով: «CRRC Changchun Railway Vehicles Co., Ltd» ընկերության կողմից մշակված այս տրանսպորտային միջոցը հագեցած է ջրածնի էներգիայի համակարգով, որն ապահովում է ածխածնի զրոյական արտանետումներ և աշխատում է առանց կոնտակտային ցանցի:
Հաշվի առնելով Չինաստանի հյուսիսարևյան շրջանների ցածր ջերմային ռեժիմը՝«Hydrogen Spring»-ը լուծել է եղանակային նման պայմաններում ջրածնային վառելիքի տարրերի արտադրողականության նվազեցման արդյունաբերության խնդիրը: Բացի այդ, ճկուն կառուցվածքով գնացքը թույլ է տալիս 1-ից 6 վագոնների շարժակազմի առկայություն, ինչը ոչ միայն դյուրացնում է տեղացիների ճանապարհորդությունը, այլև կարող է ապահովել ավելի շատ զբոսաշրջիկների երթևեկությունը: