Վարչապետին Շահան Սրբազանը փոխանցել է Արամ Ա-ի մտահոգությունը

Կառավարության տարածած հայտարարությունում միայն Արամ Ա–ից նվերի և կաթողիկոսարանի գործունեության մասին էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետի հետ հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն Արամ Ա–ի անունից մտահոգություն հայտնի ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտի պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից պարզաբանում են ներկայացրել Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հետ կապված։
«Միաժամանակ նա անդրադարձել է նաև հոգևորականների ձերբակալություններին՝ շեշտելով, որ այս հարցում պետք է գտնել անհրաժեշտ և արդար լուծումներ»,– ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ հանդիպման մասին։ Սակայն կառավարության տարածած հայտարարության մեջ միայն Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի անունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվերի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության մասին էր։