ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իտալիայի գերագույն դատարանը չեղարկել է «Հյուսիսային հոսք» գազատարներներում իրականացված ահաբեկչությունների մեջ մեղադրվող Սերգեյ Կուզնեցովին ԳԴՀ–ին հանձնելու որոշումը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ուկրաինացի փաստաբան Նիկոլա Կանեստրինին։
Կուզնեցովը ձերբակալվել էր Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի կեսերին։ Նրա ձերբակալման օրդերը տվել էր Գերմանիան։ Կուզնեցովը Ուկրաինայի զինված ուժերի կապիտան է և Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից։
«Գերագույն դատարանն այսօր բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը «Հյուսիսային հոսքերի» գործով եվրոպական կալանքի օրդեր տալու որոշում էր կայացրել, և նշանակել է նոր դատավարություն նոր կազմով», - ասել է նա:
Հիշեցնենք` Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննող մարմինները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսական կողմը բազմիցս դիմել է քննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այդ հարցումները մնացել են անպատասխան: