Մի քանի օր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Աշունը Երևանում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս hոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 14-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։