Բաքվի դատարանում անդրադարձել են «Գոյամարտ» հաղորդաշարին և «Կռունկ» կոմիտեին

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը Բաքվում
Հաջորդ «դատական նիստը» հոկտեմբերի 16–ին է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։
Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր «դատական նիստին» հրապարակվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես քննարկվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Գոյամարտ» հաղորդաշարը։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը
Փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր «Կռունկ» կոմիտե, հասարակական–քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը։
Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում
«Դատավարության» ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման, կազմավորման վերաբերյալ մի շարք տեղեկություններ: Նաև հրապարակվել են ՀՀ զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր:
Հաջորդ «դատական նիստը» հոկտեմբերի 16–ին է:
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին