ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկրորդ հեռախոսազրույցի մասին:
Նա նշել է, որ վերջին զրույցը շատ արդյունավետ է եղել:
«...Բոլոր ասպեկտներով իրավիճակը փոխվել է։ Կյանքի պաշտպանություն մեր երկրում, ուժեղացում՝ և ՛ ՀՕՊ-ի, և ՛ դիմադրողականության, և ՛ մեր հեռահարության առումով։ Շատ նրբություններ՝ էներգետիկայի մասով»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Զելենսկին զրույց է ունեցել Թրամփի հետ։ РБК-Ուկրաինա գործակալության տվյալներով՝ զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Patriot» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Ավելի ուշ Axios պորտալը, վկայակոչելով երկու աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը և Զելենսկին հեռախոսով քննարկել են Կիևին «Tomahawk» հրթիռներ տալու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևի ռեժիմը մտադիր դրանք օգտագործել: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության անհնար է։