ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր` հոկտեմբերի 11–ին, դանակահարություն է տեղի ունեցել Չարենցավանի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում։ Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում հոգեհանգստի ժամանակ դանակահարել է մահացածի հարազատներից մեկին։
26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։