Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն

Հանրապետությունում այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում` +26 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է անձրև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ մարագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ևս կշարունակի նվազել. Կոտայքի և Արագածոտնի մարզերում այսօր առավելագույնը կգրանցվի +15, Սյունիքում` +26 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20–ից +22 աստիճան ջերմություն։
Ցրտահարության վտանգ կա՞. Գագիկ Սուրենյանի պատասխանը