Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ Դուշանբեում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Բելգիայից Տաջիկստան է ժամանել գիշերը։
Դուշանբեում այսօր տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են առևտրի, «կանաչ» էներգետիկայի, արդյունաբերության զարգացումը։