Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն ուկրաինական զինուժի ժամանակավոր տեղակայման կետեր է խոցել Խարկովի մերձակայքում. ՊՆ

Օբյեկտիվ վերահսկողության միջոցները հաստատել են ուկրաինական ԶՈւ ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման և ԱԹՍ–ների կառավարման կետերի խոցումը:
Sputnik
Ռուսաստանի զինուժը ФАБ-3000 ավիառումբերի և Х-39 հրթիռների հարվածներով Խարկովի մարզում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդի պաշտպանության խորքում՝ Խարկովի մարզի Վիշնյովոյե և Բոգուսլավկա բնակավայրերի հատվածներում, ՌԴ զինված ուժերի իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի 154-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ժամանակավոր տեղակայման և 77 առանձին աերոմոբիլ բրիգադի ԱԹՍ-ների կառավարման կետերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունն ընդգծել է՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցները հաստատել են ԶՈւ ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման և ԱԹՍ–ների կառավարման կետերի խոցումը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։