ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղության տանող ճանապարհով ընթանալու հետ կապված հարցեր: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Լեբեդևի խոսքով՝ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ջերմ շփում են ունեցել:
«Հավանաբար ինքներդ տեսաք՝ այստեղ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվում էին և քննարկում ոչ թե վիճելի հարցեր, այլ թե ինչպես առաջ գնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ամրապնդման ճանապարհով», - ասել է Լեբեդևը:
Նա նաև նշել է, որ շատ ջերմ և բովանդակալից զրույցներ` կոնկրետ առաջարկներով, նախագծերով, տեղի են ունեցել նաև այլ պետությունների ղեկավարների միջև: