Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ–ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում

Ռուսաստանի նախագահը հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալներն ավելի լավ է հիշում, քան Հայաստանի վարչապետը։
Sputnik
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ–Հայաստան ապրանքաշրջանառության մասին։
Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է`որքան է կազմել ապրանքաշրջանառությունը այս տարի։
Փաշինյանը պատասխանել է` 2025 թվականի ընթացիկ ցուցանիշը 4 մլրդ դոլար է, իսկ նախորդ տարվանը՝ 9 մլրդ։ Պուտինը վստահ ասել է, որ ցուցանիշներն ավելի բարձր են։
Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին հորդորել է միմյանց մեջ տեսնել գործընկերների
«Շատ էր, ավելի շատ էր։ Այս տարի ավելի շատ կլինի... Ակնհայտ է, ակնհայտորեն պարզ: Բայց կարևոր չէ», - ասել է ՌԴ նախագահը։
Հայաստանի վարչապետն արձագանքել է.«Դե, գուցե»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 1,6 անգամ՝ կազմելով ավելի քան 12 մլրդ դոլար։
ԵԱՏՄ դռները միշտ բաց են, անդամակցությունը ձեռնտու է և օգտակար. Պուտին