Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները գրառումների մի մասն են կարողացել մաքրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։
ՊՈԱԿ–ը հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացել է օրեր առաջ, և Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։
Վանդալիզմի դեպք Կիրանցի վանքում
«Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշները, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խոր շերտով մաքրելու դեպքում վանքի պատերը վնասելու մտավախություն կա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Վանդալիզմի դեպք Կիրանցի վանքում
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։
Վանդալիզմ. Քոբայրի զանգակատան պատերին «ժամանակակիցների նկարազարդումներ» են հայտնվել