Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սևաստոպոլի 45-ամյա բնակչի, որը տեղեկություններ է հավաքել Ղրիմում ՀՕՊ միջոցների տեղակայման վայրերի մասին։ Այս մասին հայտնել են ծառայության հանրային կապերի կենտրոնից:
Նշվում է, որ 1980 թվականին ծնված տղամարդը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի քաղաքացիություն ունի։
Ուկրաինական հատուկ ծառայությունները նրան հավաքագրել են մեսենջերի միջոցով։
Տղամարդը հրահանգչի հանձնարարությամբ տեղեկություններ է փոխանցել Ղրիմում և մասնավորապես Սևաստոպոլում ՀՕՊ միջոցների տեղակայման վայրերի մասին։