Ցրտահարության վտանգ կա՞. Գագիկ Սուրենյանի պատասխանը

Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է 0-2 աստիճան ցուրտ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում ցրտահարություն չի սպասվում։ Ֆեյսբուքյան էջում այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում բացասական ջերմաստիճան չի նախատեսվում, այսինքն` ցրտահարություն չի լինի»,– նշել է նա։
Սուրենյանի խոսքով` բացասական ջերմաստիճան կգրանցվի լեռնային շրջանների առանձին հատվածներում` Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռների շրջաններում հոկտեմբերի 10-ի լույս 11–ի գիշերը և հաջորդող օրերին։
Օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից -2 աստիճանի սահմանում։