ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Նալչիկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է երգիչ Եփրեմ Ամիրամովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետական կլինիկական հիվանդանոցին։
«Ամիրամովը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում էր, քիչ առաջ նա մահացել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին երգիչը ծանր հիվանդ էր։
Եփրեմ Ամիրամովը հայտնի է դարձել 1990-ականներին՝ «Молодая» երգի կատարումից հետո։ Երգիչը ծնվել և մեծացել է Նալչիկում, նա 69 տարեկան էր։