ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Պորտուգալիայի հավաքականի առաջատար, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում էBloomberg-ը։
Գործակալության տեղեկություններով՝ 40-ամյա պորտուգալացու կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար: Մինչ «Ալ Նասր» տեղափոխվելը նրա կապիտալի ամենաշահութաբեր մասերից մեկը համաշխարհային բրենդների հետ գովազդային պայմանագրերն էին։ Սաուդյան ակումբի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր կնքելուց հետո պորտուգալացին զգալիորեն ավելացրել է իր կարողությունը։
Սաուդյան ակումբի կազմում Ռոնալդուն դարձել է արաբական Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ընդհանուր առմամբ, նա «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 111 հանդիպում և խփել 98 գոլ:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և պաշտոնական խաղերում համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու. պորտուգալացու հաշվին կա 946 գոլ: Նա իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեստր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»: