Ապարան – Քուչակ ճանապարհին բախվել են «Զիլն» ու «Մերսեդեսը». կան զոհեր

Մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը` մարդատարի ուղևորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Արագածոտնի մարզում` Ապարան–Քուչակ ճանապարհին, բախվել են բեռնատարն ու մարդատարը. կա 2 զոհ, 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք»,–գրում է կայքը։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։ Արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել բեռնատարի գազի բալոնի փականը։
Հրդեհի բռնկմամբ վթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, երեք տուժած