Պոդոլսկի բնակիչ է ձերբակալվել Ուկրաինային Մոսկվան ռմբակոծելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։
Նախաքննության միջնորդությամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԴԾ-ի տվյալներով՝ 1985 թվականին ծնված տղամարդը ուկրաինամետ Тelegram-ալիքներում նյութեր է տեղադրել, որոնցում Ուկրաինայի զինված ուժերին կոչ է անում հարվածել Մոսկվայի քաղաքացիական ենթակառուցվածքին:
Մեղադրյալի բնակության վայրում խուզարկություններ են կատարվել, այնտեղից առգրավվել են տեխնիկական սարքեր և հետաքննությանը հետաքրքրող այլ իրեր: Նշանակվել է հրապարակված նյութերի լեզվաբանական փորձաքննություն։ Քննությունը շարունակում է ապացույցների հավաքագրումը։
Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով տղամարդուն սպառնում է ազատազրկում:
Հարցաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը։