«Longaberger» ընկերության գլխամասային գրասենյակը Նյուարկում
«Longaberger»-ը հյուսած զամբյուղների և կենցաղային այլ իրերի ամենամեծ արտադրողն է Ամերիկայում
Հաթլգրիմյուրի եկեղեցի
Լյութերական համալիր Ռեյկյավիկում: Բարձրությունը ավելի քան 74 մետր է։ Եկեղեցու ներսում վերելակ կա
«Հանգ Նգա» հյուրատունը Վիետնամում
Հսկա ծառ հիշեցնող շինություն՝ կենդանիների, սնկերի, հսկա սարդոստայնի և քարանձավի տեսքով դիզայնի տարրերով
«Կունստհաուս» ժամանակակից արվեստի պատկերասրահ
Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող շենքը կառուցված է «Binary Large Object՝ BLOb» ոճով և կտրուկ հակադրվում է շրջակայքին՝ իր տեսքով հիշեցնելով «ռոբոտի սիրտ»
Մինսկի ազգային գրադարանը
Հեղինակների մտահղացմամբ՝ ալմաստի կերպարով շենքը պետք է խորհրդանշի գիտելիքի արժեքը
«Տուն-քար» Պորտուգալիայի Բրագա շրջանում
Ճարտարապետն իր և իր ընտանիքի համար կառուցել է մոնոլիտ քարերից, փայտից և կղմինդրից պատրաստված գյուղական «տուն-քար»
«Խան Շատիր» առևտրի կենտրոնը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում
Շենքը կառուցվել է ղազախական յուրդի տեսքով, այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենախոշոր՝ 150 մետր բարձրություն ունեցող վրանային կառույց
Վատ-Ռոնգ-Հուն կամ «Սպիտակ տաճար»
Թաիլանդական նկարիչ Չալերմչայա Կոսիտպիպատի ստեղծագործությունը. բազմակայմ տանիքով թաիլանդական տաճար՝ զարդարված առասպելական արարածների պատկերներով
Վեսելը Մանհեթենի ամենահայտնի տեսարժան վայրերից է
Ունի անսովոր դիզայն, քաղաքը դիտելու համար նախատեսված դիտակետ և պարուրաձև սանդուղք` բաղկացած 154 սանդղավանդակներից
Պարող տուն Պրահայում, Չեխիա
Այս ճարտարապետական կառույցը կատակով անվանում են «Ջենիֆեր և Ֆրեյդ»՝ ի պատիվ համանուն ֆիլմի հայտնի պարող զույգի
«Անտառային պարույր» Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում
Բնակելի համալիր, որը ճարտարապետ Ֆրիդենսռայխ Հունդերտվասերը մտահղացել է 105 բնակարանի համար։ Հայտնի ճարտարապետը կարծում էր, որ մարդը պետք է բնությանը ներդաշնակ ապրի նույնիսկ մեգապոլիսում
«Բարակ տուն» Լոնդոնում
Կառուցվել է 19-20-րդ դարերում։ Ի տարբերություն այլ «հարթ» շենքերի, որոնք կառուցված են սեպաձև և նեղ են թվում միայն մեկ տեսանկյունից, այս տունը բարակ է իր ամբողջ երկարությամբ։ Շինության լայնությունը մոտ 1,7 մետր է
Բրազիլիա քաղաքի մայր տաճարը
Այս կառույցի համար ճարտարապետը 1988 թվականին Պուլիցերյան մրցանակ է ստացել։ Շենքի 16 սյուները խորհրդանշում են երկինք բարձրացված ձեռքեր, որոնց միջև կան վիտրաժներ։