Հրդեհի բռնկմամբ վթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, երեք տուժած

«Opel»–ի վարորդի դին դուրս են բերել այրված ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզում` Դաշտ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են։
«Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին` ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին»,–ասվում էհաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Կեսգիշերին Արարատի մարզում բախվել են «Զիլն» ու Ֆորդը». կա զոհ