ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրութունները։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Սա նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրություններն էին։
Հաստատել է 1570 անձի թեկնածությունը` երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից։ Թեկնածուների 14 տոկոսը կին է։
Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից, երկու երրորդը՝ տարածաշրջանային մարմինների կողմից, որոնց անդամները նշանակում է կրկին Սիրիայի նախագահը։ Խորհրդարանը կաշխատի 1 տարի 6 ամիս, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
© Getty Images / Ahmad Hasaballah
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ -Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ: