Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք. տեսանյութ

Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։
Sputnik
Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։
Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ–ի և Եվրամիության դրոշներով։
Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենա են կիրառել։
Միաժամանակ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։
Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր ANO կուսակցությունն է