Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մոլեգնող «Էմի» փոթորկի հետևանքով 1 մարդ է մահացել, հարյուրհազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քամին, որ արագությունը հասնում է 90 կմ/ժ-ի, ծառեր է տապալում, մեքենաներ է շուռ տալիս և տանիքներ պոկում:
Իռլանդիայում շուրջ 184 հազար տներ, ֆերմաներ ու ձեռնարկություններ զրկվել են էլեկտրականությունից: Հյուսիսային Իռլանդիայում, «NIE Networks»-ի տվյալներով, հոսանքազրկվել է 50 հազար օբյեկտ։
Իռլանդիայի Լետերկենի քաղաքում փոթորկի հետևանքով տղամարդ է մահացել։
«Sky News»-ի տվյալներով՝ մասնագետները վերականգնում են ավելի քան 60 հազար բաժանորդների էլեկտրամատակարարումը, իսկ օդերևութաբանները զգուշացնում են փոթորկի ալիքների մասին: