Պրիմորիեում երկու բեռնատարների և ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 6 երեխա է տուժել: Այս մասին հայտնում է մարզի դատախազությունը։
«Վթարի պահին ավտոբուսում եղել է 8 ուղևոր, որոնցից 6-ը անչափահասներ են՝ ծնված 2011 և 2013 թվականներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բեռնատարներից մեկը բախվել է համընթաց շարժվող ավտոբուսին, ավտոբուսն էլ` մեկ այլ բեռնատարի:
Այս պահին ուղևորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն: