«Զվարթնոց» օդանավակայանում գործող սննդի կետերից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Հայտնաբերված սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
1 / 2

Հայտնաբերված սննդամթերքը

2 / 2

Հայտնաբերված սննդամթերքը

Տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել քաղաքացու ահազանգի հիման վրա։
«Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամկետանց են եղել «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանքը (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հացը (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթը (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)»,– ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ն տեղեկացնում է, որ ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:
«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ