Սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ. եղանակի տեսություն

Աշուն, Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը այսօր կշարունակի նվազել, իսկ հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14....+16 աստիճան։