ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «էլոլա» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կառույցը փոխանցում է, որ տեսուչները խախտումներ են արձանագրել «Էլոլա» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող կաթնամթերքի արտադրամասում։
«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: