ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի պատգամավորների խորհրդի նախագահ Վլադիմիր Լեոնտևը, որը վիրավորվել էր Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքի հարձակման հետևանքով, մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Ավելի վաղ Սալդոն հայտնել էր, Լեոնտևը վիրավորվել է «Բաբա Յագա» տեսակի անօդաչուի հարձակման հետևանքով և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
«Մեծ վշտով հայտնում եմ, որ Վլադիմիր Լեոնտևը մահացել է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարել են մինչև վերջ, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Մարտական հենակետում հակառակորդի ստոր հարվածից զոհվել է իսկական հայրենասեր, որը ջերմեռանդորեն սիրում էր Ռուսաստանն ու Խերսոնշչինան»,,– գրել է Սալդոն տելեգրամյան ալիքում։
Վլադիմիր Լեոնտևը մինչև 2023 թվականի աշուն Նովայա Կախովկայի քաղաքապետն էր, ապա ընտրվեց Նովայա Կախովկայի քաղաքային օկրուգի պատգամավոր։