ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանի հարավարևելյան ափին կամարի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 10-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է «India Today»–ը։
«Հյուսիսային Չենայի ջերմային էլեկտրակայանի շինհրապարակում տեղի ունեցած խոշոր միջադեպի հետևանքով 9 բանվոր է մահացել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ կառուցվող կամարը փլուզվել է մոտ 9 մետր բարձրությունից, ինչի հետևանքով մի քանի միգրանտներ հայտնվել են փլվածքի տակ:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։