Պայթյուն Երևանում. տուժածներ կան

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 16։12–ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ չորս քաղաքացի հոսպիտալացվել է։
Երևանի Պուշկինի փողոցի հրդեհը շարունակվել է շուրջ 4 ժամ․ կրակի տարածումը կանխվել է