Մահացել է «Երեք գումարած երկու» ֆիլմից հայտնի Գենադի Նիլովը

Հոկտեմբերի 1-ին Գենադի Նիլովը կդառնար 89 տարեկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է դերասան Գենադի Նիլովը, որը խաղացել է «Երեք գումարած երկու» ֆիլմում: Այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը:
«Երեք գումարած երկու»
Նիլովը մահացել է երեկ` 89-ամյակից երկու օր առաջ։ Նա հայտնի է «Երեք գումարած երկու» ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։
Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սանկտ Պետերբուրգում:
Գենադի Նիլովը ծնվել է Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում 1936 թվականին: Դպրոցից հետո ընդունվել է Լենինգրադի Օստրովսկու անվան թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, այնուհետ աշխատանքի է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Նիլովը սկսել է նկարահանվել դեռ պատանեկության տարիներին։ Առաջին գլխավոր դերը ստացել է Նիկիտա Ռոզանցևի խորհրդային «Ապագայով մարդը» ֆիլմում (1960)։ 1993 թվականին Նիլովը որոշել է ավարտել դերասանական կարիերան և «Լենֆիլմից» հեռանալուց հետո ընտանիքի հետ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Պրիոզերսկ։
Հոր դերասանական ուղին շարունակել է որդին՝ Ալեքսեյ Նիլովը (նշանակալի է կապիտան Լարինի դերը «Կոտրված լապտերների փողոցները» սերիալում)։
Հարազատներն ու հայտնիները վերջին հրաժեշտն են տվել Տիգրան Քեոսայանին. լուսանկարներ