ՀԱՀ-ի ԱԳՆ-ն հաստատել է իր անհետացած դեսպանի մահը Ֆրանսիայում, հետաքննություն է ընթանում

Ավելի վաղ Actu17 պորտալը հայտնել էր դեսպանի անհետացման և սկսված հետաքննության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ֆրանսիայում իր դեսպան Նկոսինատի Էմանուել Մթետվայի մահը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է նաև, որ ֆրանսիական իշխանությունները հետաքննություն են անցկացնում:
Ավելի վաղ Actu17 պորտալը հայտնել էր դեսպանի անհետացման և սկսված հետաքննության մասին: Le Parisien պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայում ՀԱՀ-ի անհետացած դեսպան Նկոսինատի Էմանուել Մթետվայի մարմինը իրավապահ մարմինները գտել են երեքշաբթի Փարիզում:
«Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը խորը վշտով և մեծ ափսոսանքով հայտնում է Ֆրանսիայում Հարավային Աֆրիկայի դեսպան նորին գերազանցություն Նկոսինատի Էմանուել Մթետվայի վաղաժամ մահվան մասին»,- ասված է ՀԱՀ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ ֆրանսիական իշխանությունները հետաքննում են նրա մահվան հանգամանքները:
Նշվում է, որ Մթետվան Ֆրանսիայում դեսպանի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերին։ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները ցավակցություն են հայտնել նրա ընտանիքին և հարազատներին: